Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոտնավորի մեջ (3 հարցի)։ Բայց հենց դա էլ շատ է անորոշ, կամ ինչպես ոտանավորն ինքն է աասմ.

Բայց, ա՜խ, նա այնքան, այնքա՜ն է հեռու…

Այդ հեռու-ին հասնելը կամ այդ խավարը ու արգելը հնարավոր է իհարկե, միայն զարգացումով, «այնպիսի զարգացումով, որ ես երբեք ունեն պրս եմ և միշտ թափառելու է իմ հոգին։

Քննադատությունը լավ բան է. շնորհակալ եմ որ առիթ ավիր դրսից նայելու իմ այս ոտանավորներին, ինձ հասար շատ ախորժելի ու հաարքսկան եղավ այս։

Սակայն իսկապես հարցերիդ չպատասխանեցի կարգին։ Պատասխանեմ.

1 հարցիդ, թե չեմ ուզել սիրել, տեսար, որ ուզել եմ սիրել, քեզ ավելին կասեմ, բայց երկար դուրս կգա, մին Էլ որ— ընչիդ: Է պտետք պատմությունը։

2 հարցիդ, թե սազ էր անում,— կթե ավելի սքարզ ասեիր, թե խոաավտտմ չէր քարծամ եմ ավելի ճիշտ կլիներ։— Ասում է — «Դու բախտավոր ես արդեն…» (չհասկանալուց)։

3 հարցիդ, թե «Ընկերիս» ոտանավորով ո՞ւմ եմ դիմում նրան, թե ներտն — զարմանում եմ։ Այդ ոտանավորի համար քեզ նամակ եմ գրել և նամակ ասել․ թե կորցրել ես— պատիժը քաշիր, թե մոռացել ես՝ նույնպես։ Այդ կմնա աոանց պատսխանի։

Անցել անգամ որ քեզ նամակ գրեցի, հենց նույն օրը Մխիթարից փող աոացտ, «Դավթին» շարունակությունն ուզում են։ Պատրաստություն եմ տեսնում «Դավթին» հարսանիք անելու։ Հարսանէ ծախքը նրանցն Է։

Բարևներ պ. Հակոբին և ողշ կանտորին։

Համբույրներով՝ քո Օհաննես