Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներսը նայի։ ԹԵ չէ հակասություն կգտնի, երբ բանաստեղծն ասում է.

«…Սակայն ինչու եմ ես հեռացել անտառն ու անապատը։ Ո՞չ ապաքեն նրա համար, ոբ չափազանց շատ սիրեցի մարդկանց»։ (Եիցշե—Զրաղաշտը)։

Ասում է՝ փախել եմ ձեզանից, որովհետև շատ եմ սիրել ձեզ։

Նամակիդ մեջ բերած 9 տողը— ելած կյանքի ամեն ճամփից, և այլն, գտել ես շինծու, բայրոնա-վերմտովյան: Ասում ես նրանք հակասում են իմ շատ երգերին ու զգացմունքներին և ուրեմն ճիշտ չեն։ Նրանց հակադրել ես ուրիշ տողեր, սիրային երգեր, Լոռին ու ավանդությունները։ Առաջին սխալդ այն է, որ կարծում ես տողերն են բայրոնա-լերմոնտովյան, ոչ թե ես։ Երկրորդ սխալդ էլ այն է, որ կարծում ես հակասություն կա մեջտեղը։

Ես նոր, քո դրդումով եմ ուշադրություն դարձնում դրանց վրա, բայց համոզված եմ ասում, որովհետև անկեղծ են ասված, այնպես, ինչպես զգացել եմ. իսկ ես գիտեմ, որ եթե այդպես եմ զգացել՝ արդեն ճիշտ է , բնական է, իմաստ ունի, թեկուզ ինքս էլ չկարողանամ բացատրել։

Սակայն հեշտ բացատրելու բաներ են դրանք։ Կարծես թե իմ ոտանավորների եզրակացությունները կամ ամփոփումները հավաքված են այդ ոտանավորների տողերի մեջ։ Անշուշտ, քննադատը մի օր կանգ կառնի դրանց վրա։ Եթե այսօր կանգ չեն առնում, նրանից է, որ քննադատներ չեն։ Պատիվ քեզ, որ առաջինը մատդ դրիր դրանց վրա ու շինեցիր ուշադրության առարկա, թեկուզ մեր մեջ։

Ճիշտ՝ որ ելած կյանքի ամեն ճամփից։ Ոչ տերտեր եմ, ոչ վաճառական, ոչ վարժապետ, ոչ արհեստավոր, ոչ զինվորական, ոչ երկրագործ, ոչ նույնիսկ ավազակ, չէ որ այն էլ կյանքի