ճամփաներից մինն է. մի խոսքով, ինչպես միշտ նկատել են, երբեք չեմ եղել կյանքի մարդ, այլ՝
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ՛ հոգին․․․
․․․․ մանուկ օրերից
… դեպի մի անհայտ երկիր։
Ելած կյանքի ամեն ճամփից-ը ղու շփոթել ես «Աստծու ճամփից ելած» դարձվածքի հետ և ընկել ես սխալանքի մեջ։ Այստեղից էլ սխալ առաջ գալով՝ բառի գռեհիկ մտքովն ես հասկացել «Խենթ, խել՛ագար գնում է նա» (հոգին)։ Մինչդեռ եթե առաջինը գլխի ընկնեիր, երկրորդն էլ պարզ էր։
«Ես ձեզ գերմարդն եմ քարոզում– նա խենթո՛ւթյուն է», ասում է Նիցշեն։
Բայց ես չեմ ուզում քո բոլոր հոդվածներին ընդարձակ պատասխանել, որովհետև այդ կլինի արդեն շատ հակառակ քո նամակի պատասխանին
Զարմանալին այն է, որ դու հասկացել ես այդ ոտանավորները և չես հասկանում, որ հասկացել ես։
Ասում ես՝ անկարելի է, որ մարդ այսպես լինի, այսպես, և այսպես (9 պնդումները)։ Այո՛, այո, անկարելի է։ Եթե կաբելի լիներ, արդեն կլիներ մի նորմալ դրողպուն, սովորական երևույթ։ Անկարելի է, հենց այդ է դրաման։ Օրինակով պարզենք։ Ասում ես՝ անկարելի է կարված լինել կյանքի ամեն կապերից։ Իհարկե, անկարելի է։ Բայց լավ լսիր դու ելած ես կյանքի ամեն ճամփաներից, և այն բոլոր մարդիկ, որ այդ ՝$ ա մ փ ա նե ր ո վ են գնում, չեն կարող քեզ հետ լինել, այլ զարմանում են քեզ վրա, հանդիմանում են քեզ, կռվում են, վշտացնում են, հալածում են, մի խոսքով պոետն ու մուզան, բայց ոչ իմ գրածը, այլ իմ ապրածը, այսինքն ավելի մեծ չափով։ Դու էլ զարմանում ու զայրանում ես նրանց վրա։; Եվ այսպես ամեն օր, ամեն դեպքում։ Կապերն այնքան են թալանամ ու կտրվում, որ