Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

80. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ1.

Թիֆլիս-էջմիածին

1912 թ. մայիսի 6.

Սիրելի Մեսրռպ.

Շնորհակալ եմ շնորհավորությանդ2 համար, չհեռագրեիր էլ ես գիտեմ, թե ինչքան ուրախ կլինես։ Գործի մասին մի ուրիշ անգամ երկար կպատմեմ3 և շաս. հետաքրքրական է մի քանի տեսակետներից. բայց ընդհանուր տպավորությունը շատ է տխուր։ Կատարված գործի– ինքնապաշտպանության համար չէր անշուշտ այս ամենը — այլ երկու կողմի անտեղեկության, կարճամիտ չինովնիկների վայնասունից ու մեր լոպազների հարահրոցից՛ Հարկավ, կատարված են և շատ տգեղ գործեր — բայց քաղաքական բնավորություն չունեն դրանք։ Տարօրինակն այն էր, որ իմ դեմ վկայություն էին տվել մի հայ, որը իր կյանքով միայն ինձ է պարտական, և մի քանի թուրքեր, որոնց հետ թե ինչքան եմ լավ վարվել— իրենք են աղաղակում այժմ և աշխարհքը գիտի.— իսկ պաշտպանում էին ինձ տերության գրեթե բոլոր պաշտոնյաները— ստրաժնիկներից ու գարադավ ոյներից սկսած, մի քանի պրիստավներ, գավառապետներ, գեներալ գուբերնատորը, սեվերսկի պոլկը, գլխ ⟨ավորը⟩ շտաբը, որքան գիտեմ— փոխարքան, և ուրիշները, որոնց մասին հետո։ Բայց հո իմ գործով չեմ դատում, շատ բան տեսա և վերջապես շատ բան գիտեմ, այդ բոլորից հետո անկարելի է աշխարհքովը մին չաղաղակել— ի՜նչքան է փչացել էս ժողովուրդը, էս ժողովրդի սիրտը…

Դուրս գալուց հետո շատ տարօրինակ պատմություններ լսեցի, սրանց մասին էլ հետո կտեսնվենք կխոսենք։ Երևի մեզ մոտ ես գալու։ Անցյալ օրը Համբարձումիձ մոտ էինք ճաշին մի քանի հոգի, քո մասին խոսեցինք, որ պետք է Թիֆլիս գաս։ Երեկ էլ ճաշին հետ էի խոսում։ Նա ինքն էլ շատ է ուզոմ էջմիածին գա։ Մի խոսքով, պետք է գաս էստեղ։ Այժմ մի ուրիշ գործից;

Չորսհարյուրամյակից6։