Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջմիածին էլ հանձնաժողով եք կազմել։ Բայց եթե սա համազգային տոն է ինչու են կապված իրար հետ գոնե նշանավոր կենտրոնները, նրանց հանձնաժողովները։ Ի՞նչ բովանդակություն ունի տոնը։ Միայն գրական ֆոնդը, էդ շատ է քիչ, որքան գիտեմ, լավ էլ չի ծրագրված։ Վերջապես մեկը դա. բայց դրանից ավելի լավն է Պետերբուրգի հայոց պատմագրության ու հայագիտության կամ մի խոսքով հայագիտության Հայկական Ակադեմիայի խնդիրը։ Ինչ որ կհաջողի։ Եվ շատ ավելի լուրջ է նրանց կազմը։ Եվ ավելի մեծ տրամադրություն կա Պետերբուրգի ու Մոսկվայի հարուստների մեջ մի մեծ գործ անելտ էս մեծ տոնին։ Այնպես որ ձեր Պետերբուրգ գնալով շատ բան կարող եք անել ե չպետք է ձեռնաթող անեք դեպքը։ Եթե այդտեղ մի լավ բան եք մտածում, լավ կանես գրես — իմանանք։


Երեկ մի երկու հոգի կանչված էինք Հովնանյանների մոտ տանստանու խոսելու Հովնանյան դպրտցի հոգաբարձության մասին։ Ժամանակները լրացել Է— չեն ուզում հեռանան։


Հեռագիր եկավ Զարմանալի վատ մարդիկ են, տո:


Էսոր երևի կենացդ կխմենք. Օհաննեսն Էլ մեզ մոտ Է լինելու ճաշին:

Ա'յ մարդ,ինչքան բան ունի խոսելու, կարծում Էի կգաս Թիֆլիս, բայց չմոռանաստս Պետերբուրգի Էդ հայագիտության, թե Հայկական Ակադեմիայի խնդիրըը։ Իհարկե, Մառի հետ կխոսես։ Տո Էդպեա էլ լավ մարդ կլինի: Երբ է շատանալու էդ տեսակ մարդկանց թիվը–համ լավ մարդ— համ գիտնական։ Գիտության, գիտությաան տգիտության մեջ տառապում ենք։ Էսքան էլ տգիտությո՜ւն, ոչ մեզանից բան գիտենք, ոչ մեր հարևաններից, ոչ աշխարհքից: Ինչի համն է։


Այստեղ հոդվածներ են պատրաստում, որ գիտության այդ օջախը հեռու լինի Էջմիածնից— ակադեմիա կլինի, թե ընկերություն։ Էդ մտքով հոդվածներ են պատրաստվում։ Լավ կլիներ քանի շուտ է պարզվել, խնդիրը ամենակողմանի կերպով։


Գրի կարծիքդ։


Իրիկունն էստեղի հանձնաժողովի հետ մի քիչ ղալմաղալ