Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արինք։ Շատ են խեղճ, բոլոր հույաները մի թուղթ է—շրջաբերական, որը ղրկելու են մոտ օրերս։ Մերոնք շատ բարով են անում։

Մերոնք շատ բարով են անում։

Քո Հովհաննես

Հա՛, մոռացա։

Մեսրոպ ջան. չմոռանաս, Պետերբուրգ խոսք կընկնի Վարդան Իվանիչի (Վարդանյա՛նի) կամ եկեղեցական խորհրդի անդամներից մեկնումեկի հետ։ Մեր Մուշեղին թոշակ են նշանակել— դեռ չի ստացել– իսկ ուսման վճարը դռ մնում է տալու և մի քիչ Էլ պարտքի տակ Է։ Ես Էլ գալիս չկարողացա բան տալ իրեն, որովհետև 300 ռ. տվին, բայց քսան օր մնացի Էնտեղ, տալու Էի ուրիշին, հետո ճամփէի ծախք. Էստեղ Էլ եկել եմ– շատ խառը վիճակի եմ. առաջվան մեղքերիս վրա բարդվել են իմ բացակայությանը եղած ծախքերը, դատավորության ծախքերը, մանավանդ վկաներն Էլ իմ հաշվով եմ տարել Պետերբտրգ (մեր– ժել Էին), երկու հազար ռուբլի հենց Էդ Է նստել։ Էնպեսես որ Էդ նպաստը անհրժեշտ Է։

Գիտես, որ Սրտիկն էլ երկու տարի Է պարապ-սարապ թափառում Է (իբրև թե տաղանդ ունի և նկարիչ Է), ամաչեքի մեկին ասեմ, որ օգնեն։ Մնաց էսպես։ Տեսնենք, գուցե աշունքը մի բան անեմ։

Քո Հսվհաննես


31․ԳԱԼՈՒՍՏ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻՆ (ՄԻԱԲԱՆ)

Թիֆլիս-Էջմիածին

1912 թ․ մայիսի25․

1912 թ․ 25 մայիսի Թիֆլիս

Սիրելի Գալուստ.

Վաղուց Էի քեզ գրելու, բայց սպասում էի մի տեղեկության, որ դժբախտաբար ուշացավ ու չեմ տաացել դեռ։

Անշուշտ կարդացիր «Հորիզոն»-ի № 91-ում տպած տեղեկությունը Պետերբուրգի հայ գաղութի ձեռնարկած հայոց պատ–