Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


82. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

1012 թ. դեկտեմբերի 30 ԹիՓւիԱ

Թիֆլիւփ Հայոց Երաժշտական Ընկերության պ. ս|. նախաձեռնողների ն

Ազնիվ պարոննե՛ր.

Շատ եմ ուրախ Թիֆլիսի Հայոց Երաժշտական Ընկերության բացման համար և առանց հրավերի էլ ես արդեն գալու էի՝ առաջնորդվելով իմ դեպի երգն ու երաժշտությունն ունեցած մեծ սիրուց։

Դուք գիտեք, որ ես շատ եմ սիրում հին խոսքը։ Եվ ահա մի հին զրույց, որ սիրել եմ առանձնապես, էսպես է ասում։

Պատահեց, ասում է, որ մի ժամանակ գազան դարձավ քնքուշ ու բանական մարդը։ Ինչ արին-չարին հնար չեղավ գազանը նորից մարդ դարձնելու։ Վերջը հայտնվեց, որ հնարը միայն երգը— երաժշտությունն է։ էս զրույցը շատ է երկար, ես կարճն եմ ասում, բայց որ ասում եմ սիրել եմ առանձնապես, դրանից էլ կիմանաք, թե ինչ նշանակության եմ տալիս երաժշտությանը1։

Խորապես ցավում եմ, որ հիվանդության պատճառով չեմ կարողանում ներկա լինել առաջին ընդհ. ժողովի ն2։ խնդրում եմ ներկա համարեք և անդամ։ էիասիրտ շնորհավորում եմ Ընկ. բացումը։ Թարով է գալիս Դրական Ընկ. հրաշալի քույրը, որ ւսրեմուտքի մշակված երգն ու երաժշտությունը մեր մեջ տարածելով հանդերձ — հատուկ կոչում ունի հավաքելու, ներդաշնակության բերելու ե զարգացնելու արևելքի ու մեր ժողովրդի երգն ու երաժշտությունը— հարազատ ձայների կախարդական աշխարհքը։

Թող բացվի վարագույրը, թող հնչի նրա աստվածային ձայնը և գազանը մարդ կդառնա։

Հովհ. ԹքԱմանյաՑ

897