Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 9 0 0

ՇԵՔՍԱԲԻՐ ՀԱՄԼԵՏ

Թարգմ. Գարեգին Հ․ Բաբազյան Վիեննա․ 1899․ Մխիթարյան տպարան

Թարգմանությունը ապակու տակ դրած մի վարդ Է. գբեթե անկարեքի Է, որ թարգմանիչը տա բնագրի հարազատ բույրն ու հրապույրը։ Սակայն միշտ պահանջելի Է, որ նա հավատարիմ մնա գործի մտքին և հասկանալի տա ընթերցողին։ Այս պահանջը մեծանում Է մանավանդ, երբ թարգմանվում Է այնպիսի մի երկ, որի ամեն մի խոսքն ու նախադասությունը, չափած ու կըշռած, անեն իրանց խոր նշանակությունն ու հաստատ տեղը։ Այսօրինակ գործերից Է Շեքսպիրի Համլետը, որ անգլիերենից թարգմանել Է պ. Ռաբազյան։ Այս Համլետի երրորդ հայերեն թարգմանությունն Է։ 1889 թվին Թիֆլիսում հրատարակվեց պ. 1Լ Արծրունու թարգմանությունը։ 1894 թվին Թիֆլիսում հրատարակվեց Համլետի երկրորդ—Հովհաննես Խան-Մասեհյանի արած թարգմանությունը անգլիերենից։

Վերջապես ահա երրորդը— պ. Բաբազյանի թարգմանությունը, նույնպես բնագրից, տպված Վիեննայում։ Պ. Իաբազյան, որ՝ հավակնություն չունի խորհելու, թե իր թարգմանությունը թերաթյուններե զերծ եղած լինի, հրատարակում Է այն, քանզի պ. Ս. Արծրունու թարգմանությունը անչափ տարբեր Է բնագրից, իսկ պ. Մասեհյանի թարգմանությունը, որի վրա քննադատություններ եղան ազգային թերթերի մեջ,