Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

44, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵՎԿՈՄԻՆ

Թիֆլիս-երևան

1920 թ. դեկտեմբերի 18.

Հայաստանի Ռևկոմին.

Դաշնակից պետությունների ագահ ու հավիտյան հանցավոր քաղաքականությունը, հայ ղեկավար շրջանների անկարողությունն ու քաղաքական անհեռատեսությունը և հայ-թուրքական վայրենի ու անզուսպ թշնամությունը Հայաստանը հասցրին օրհասականի դուռը։

Ամենքից լքված ու հուսահատված հայ ժողովուրդը իր հայացքը դարձրեց դարձյալ դեպի Ռուսաստանը։ Եվ եկավ նա, նոր Ռուսաստանը։ ՚

Այժմ նոր, ազատ Ռուսաստանից է կախված՝ ոչ միայն հայ ժողովրդին ազատել վերահաս վտանգից՝ այլև ապահովել նրա անկախ քաղաքական կյանքը, ]սաղաղ վերջացնել հայկական արյունոտ խնդիրը, հայ ժողովրդին հաշտեցնել մահմեդական հարևանների հետ և արդար աշխատանքի ճանապարհով առաջնորդել դեպի նոր կյանք։

Փոքր ժողովուրդները, հիրավի, զրկված բանվորներ են ագահ ու անխիղճ իմպերիալիստական հզոր պետությունների ճանապարհների վրա։

Նոր Ռուսաստանը, որ գալիս է նրանց հանի էդ ստրկակաէ վիճակից՝ նոր դարաշրջան է բաց անում մարդկության պատմության մեջ, և երանի, վերջապես, ստեղծվեր մի ուժ, որին հավատար ամեն մի ժողովուրդ ու մարդ։

Խորապես ցանկանում եմ, որ Ռուսաստանը շուտով ազատվի անցողական շրջանի դժվարություններից ու դեֆեկտներից և ժողովուրդները նրա հետ կապվեն ոչ թե վախով, այլ սիրով։

417

27 Երկ. ժողովածու հատոր IV