Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օֆելիան; Համլետի հիշատակները վերադարձնելով ասում է.

 «…Անոնք իրենց անույշ բույրը կորուսին, ետ, առեք զանոնք. քանզի ազնիվ հոգվո մը համար ճոխ նվերներն իրենց արժեքը կկորսնցնեն, երբ նվիրատուք անբարեսեր կդառնան»։ 79:
 Օֆելիայի բողոքն այն մասին չէ, թե Համլետ անբարեսեր է դարձել, այլ անտարբեր, ինչպես որ գործ է ածել և պ. Մասեհյանը։ Այսսլես են տրամադրում և Օֆելիայի խոսքերը, թե՝ մի ժամանակ՛ երբ ընծայեցիք, «անոնց կընկերանային այնպիսի քաղցրաբույր խոսքեր, որ ավելի ևս ճոխ կընծայեին զանոնք»։ Այդ քաղցրաբույր խոսքերը հիշեցնելով ու անտարբեր անվանելով, Օֆելիան ուզում է սիրո խոստովանություն, նորից քաղցրաբույր խոսքեր դուրս կորզել Համլետի բերանից, որ լսեն թաքնված թագավորն ու Պոլոնիուսը և ստուգեն թե Համլետ անտարբեր է դեպի Օֆելիան թե չէ, սիրո։ կսկի՞ծն է պատճառ, որով նա կտառապի, թե ուրիշ վտանգավոր մի պատճառ կա, որի կասկածն անհանգիստ է անում հանցավոր արքային։
 Համլետը դերասանին ասում է. 

— Ըսե՛ք, կխնդրեմ, այն հատվածը արագությամբ, ինչպես ես արտասանեցի», և այլն։ 83:

Արագութ յամբը թարգմանիչը սահուն բաոի տեղն է գործածել։ Համլետ իր խոսքի շարունակության մեջ խրատ է կարդում դերասանական արվեստի մասին և ասում է. նույնիսկ կրքի հեղեղի ու փոթորկի ժամանակ պետք է չափավորություն պահել, գործողությունը խոսքին հարմարեցնել, խոսքը գործողության։ Նա չէր կարող այդպես հորդորել դերասանին։

Պ. Մասեհյան ասում է՝ թեթև և ազատ։
Кетчер ասում է плавно. Соколовский—легко и развязно. Հանգ. Ադամյանի դերի մեջ ասված է— հեշտությամբ և ազատ։
 Այս խոսակցության մեջ Համլետ հիշում է Թերկամանդ և Հերոդ (Հերովդես) անունները։ Պ. Բաբազյանը ծանոթության մեջ ասում է— հին ժամանակվան դերասաններ։