Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Հակառակ իմ կամքի, որ ուզում էի նվիրվել գրականությանը/ Ա խուսափում եմ էս տեսակի գործերից, էս անգամ էլ ինձ ստիպեցին հանձն առնել Կոմիտեի նախագահությունը։ Հանձն ւտաւ պայմանավոր, որ ավելի անվանական լիներ, քան իրական։ 1Ա սում էին և պնդում, որ իմ անունը իբրև թե կօգնի հաշտության Ա ընդհանուր համերաշխության գործին։ Սրա համար, հարկավ, ես ոչ միայն անունս, այլ շատ ավելի բան կտայի։ Հեռավոր ճանապարհորդությունները էս նպատակով մերժելով՝ առայժմ հանձն եմ առել Պոլիս գալու մոտ առաջիկայում5։

Սակայն, ինձ թվում է, որ շուտով էնպես մի հոսանք է սկսելու ինքն իրեն, որ ճանապարհորդություններ ու հորդորներն ավելորդ են դառնալու։ Թերևս Ձեզ առանձնապես հետաքրքրեր սրանց վերաբերմունքը դեպի գրականությունն ու գեղարվեստը։

Պետք է պատասխանեմ, որ աննախընթաց լավ է։ Դեռ սկիզ– բըն է։ Բայց եթե էսպես էլ շարունակվի, որին չեմ կասկածում, մեր աշխարքում, կարող եմ ասել, արդեն ապահով են գրականության և գեղարվեստի մարդիկ։

Շուտով կկարդաք դեկրետները6, որով կենսաթոշակ են նշանակում 18 հոգու առաջին հերթին։

Բայց գլխավորը կենսաթոշակը չէ, այլ էն պայմանները, որ նույնպես շուտով կհրատարակվեն։ Նույնն են անում և Վրտստա– նու՚մ։

Ծս համոզված եմ, որ Եվրոպայում էլ կկազմակերպվի Հայաստանի օգնության կոմիտե և Դուք ջերմ մասնակցսւթյուն կու^ նենտք էդ գործի մեջ։

Սիրելի Չոպանյան, խնդրում եմ իմ ջերմ բարևներն ու հարգանքը հայտնեք մեր վաստակավոր Նուբար փաշային7։ Մի քանիսին էլ նամակներ եմ գրում։

Ընկերական բաբեներով ու համբույրներով՝

Ձեր Հովհ. ԹամանյաՕ

425