Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեմ ուզում շատ բան գրեմ, քանի որ գալու եմ։ Մի այս էնքանը, որ ամեն բան հաջող անցավ և դեռ մի բան էլ ավելի եղավ։

Շատ եմ զղջում, որ մեկիդ կամ երկուսիդ չբերի։ Մի ուրիշ անգամ գալու եմ ձեզ հետ մի ամսով— ավելին չարժե։ Առայժմ անվերջ համբուրում եմ ամենքիդ և բարևում մեր բոլոր մոտիկներին։ Շատ ու շատ եմ ցավում, որ էնպես չտարա բանը, որ գուցե հաջողեր— Գրիշեն4 հետս լիներ։

է՜հ, մախլաս։

Նորից ու նորից համբուրում եմ ձեզ ամենքիդ։

Հայրիկ

Նամակս գրում եմ վռազ — Կարինյանի5 մոտ։

49. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻՆ1 Թիֆլիս—Երևան

1922 թ. հունիսի 17.

Ազնիվ բարեկամ Ալ. Ֆյոդորովիչ.

Մինչև օրս չկարողացա էնքան կազդուրվեմ, որ տանից դուրս գամ և անձամբ շնորհակալություն հայտնեմ Ձեզ մեր կառավարության ցույց տված վերաբերմունքի համար իմ հիվանդության ժամանակ։

Ես համոզված եմ, որ էդ վերաբերմունքը միանգամայն ուրիշ կերպարանք ու հետևանք էր ունենալու, եթե խորհրդային դրամանիշների հայտնի կարգադրությունը2 չլիներ Վրաստանում։

Եվ ահա այժմ էլ, տեղեկանալով իմ հանգամանքների մա