Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սին, երբ նորից մտահոգված եք իմ խնդրով, հայտ նամ եմ լիասիրտ շնորհակալաթյտններս և իմ ցանկությանն ա իտն– ԳԻՐԱ, ռր ամեն դեպքում ինկատի ունենաք, թե իմ ունեցած արժեքավոր գրքերն ու հին նկարները, որոնց որոշելն ու գնահա– յտելը թողնում եմ կառավարությանը, և թե իմ մանկական գըր– ւ^ածքների ժողովածուն, և թերևս նաև գրելիքները, որոնց համար, հարկավ, պետք է բանակցության մտնենք մեր Լուսժողկոմատի հետ։

Ձեզ խորապես հարգող

Հովհ. Թամադան

50. պողոս ՄԱԿԻՆՑՅԱՆԻն1 Թիֆլիս––երևա®

1922 թ. 22 հուլիսի.

Սիրելի Պողոս.

էսօր քեֆս շատ է խարաբ։ Պոլիս տպագրության էի հանձնել բանաստեղծություններիս մի ժողովածու2։ Ստացեք եմ դեռ չկազմած մի օրինակը լիքը տպագրական սխալներով, մի շատ

անբարեխիղճ կամ անփորձ սրբագրչի ձեռքիտակից անցած մի գործ։ .Գրում եմ, որ ինչ որ կարելի է ուղղել—ուղղեն։

Տեսնենք ինչ դուրս կգա։ Տ

Գանք մեր. գործին;

Ասում ես՝ մի գումար ես ձեռք բերել և ուզում ես ինձանից մի քանի բան գնես։ Շատ լավ. բարով հազար բարի։ Ինձ էլ մի էդտեսակ մուշտարի է հարկավոր էս վատ ժամանակս, որ համ փող ունենա, համ էլ շաշ ըլի։

Ասում ես՝ ինչ ունեմ։

Ասեմ ինչ ունեմ, ախպեր։

1. Ունեմ սրանից մի 17 թե 18 տարի առաջ գնած հին դռ–

428