Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1905

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ(էջ 51)

Տպագրվել, է «Լույս» օրացույց հանդեսի 1905 թվականի հավելվածում, այնուհետև՝ Նազարյանց, էմ., «Ընտիր հատվածներ», Ա. մաս, Ալեքսանդրապոլ, 1907, էջ 265—289, «Հովհաննես Թումանյան» վերնագրի տակ։

Տպագրվում է, «Ընտիր հատվածներից»։

1. Լորիս– Մելիքով Միքայել (1825—1888) հայ գեներալ. 1877—1878 թթ. ռուu-տաճկական պատերազմում Կովկասյան հատուկ, զորաբանակի հրամանատարն էր։

1907

ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ (էջ 55)

Տպագրվել է՜ «Փայլակ» Թիֆլիս, 1907, ապրիլի 14, № 6:

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔ (Էջ 57)

Գրվել Է Պերճ Պռոշյանի թաղման առիթով, որը տեղի Է ունեցել Թիֆլիսում 1907 թվականի դեկտեմբերի 2-ին։ Տպագրվել Է «Վտակ», 1907, դեկտեմբերի 9, № 17:

1908

ՀԱՅՈՑ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՍՆԱՄՅԱԿԸ (Էջ 60)

Դրվել Է էս. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հրատարակության 50-ամյակի առթիվ։ Տպագրվել Է «Վտակ»,. 1908, հունիսի 5, № 119:

1909

ՈՉ-ԳՐԱԿԱՆ ՈՉՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏ (Էջ 62)

1909 թ. հուլիսի 28-ին «Մշակի» № 162-ում Ռ․Դրամբյանը հանդես եկավ «Գրական մեծությունները բանագող» հոդվածով, ուր պնդում Էր, թե Թումանյանի «Ծիտը» վերցված է Ս․Հայկունու «Աշըղ Ահլոր» առակից։ Թ-ն Դրամբյանին պատասսանեց «Ոչ գրական ոչնչությանները քննադատ» (Մշ, 1909, օգոս–