Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լույս է տեսել 1897 թվականին իսկ Բաքվի Կուլտուրական Միության հրատարակությամբ 1908թ․։

«ՄՇԱԿ»-Ի Պ․Գ․Վ․-ԻՆ ⟨էջ 94⟩

Տպագրվել է Հթ,1910,մայիսի 8,№ 98


1. Խոսքը դարձյալ Գ. Վ.-ի «Տխուր փաստեր» նամակի մասին է։ Թ.-ը նկատի ունի հատկապես Գ. Վ.-ի «մեր սիրած, հարգած բանաստեղծի այս անգամվա հանած ձայնը շատ խեղդող թվաց մեզ» արտահայտությունը։

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՄ «ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱԼԱԿԱՆՆԵՐԸ» ԴԱՐՁԱՎ АМЕРИКАНСКАЯ.․․ (էջ 95)

Տպագրվել է Հթ, 1910 մայիսի 9, № 99:

1. 1910 թ. մայիսի 5-ին «Հորիզոնի» ЛГк 95-ում Արման ստորագրությամբ մեկը գրում է, նամակ. խմբագրությանդ ուր ասում է․

«Այսօր, պատահմամբ ձեռքս ընկավ «Пчелка» մանկական, երկշաբաթաթերթի 1907 թ. 6-րդ համարը և ես զարմանքով ու ապշությամբ կարդացի այնտեղ «Горе-купцы» ամերիկական ժողովրդական զրույց վերնագրով մի պատկերազարդ երկար պատմություն գրված ոտանավորով։ Այդ ո՛չ այլ ինչ է, եթե ոչ Հով. Թումանյանի «Անբախտ վաճառականների» բավական հաջող թարգմանությունը Ե. ՎԱիստավկինայի։ Սակայն ոչ Հով. Թումանյանի անունը, և ոչ մի տող. այդ մասին, թե. դա, թարգմանություն է հայերենից, չկա։ Խնդրում ենք թարգմանիչին կամ, այդ, բանից տեղեկություն ունեցողին հայտնել այդ թարգմանության հանգամանքնե։Հետաքրքիր է, և այն, թե արդյոք հեղինակը գիտե այդ թարգմանության մասին»։

2. Հավանաբար, կոմպոզիտոր Ռոմանոս. Մելիքյանը։

3. «Անբախտ վաճառականները» գրվել է 1886 թվականին, բայց առաջին անգամ տպագրվել է միայն 1899-ին։

ԼԵԶՎԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (էջ 96)

Հոդվածի սևագիր ինքնագիրը պահվում է ՀԹՖ, № 35: Տպագրվել է Հթ, 1910 մայիսի 14, № 103:

ԿԵՂՏՈՏ ՄԱՄՈՒԼ (էջ 99)

Տպագրվել է Հթ, 1910, հունիսի 6 № 122

1. Թերթխ նույն համարում տպագրված է մի խումբ հայ ուսանողների 1910 թ. մայիսի 30-ին Պետերբուրգից ուղարկած նամակը, որտեղ անդրադառնալով Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների ընտրության հետ կապված լը–