Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Թումանյանը նկատի ունի թերթի նույն համարում տպագրված Հ. Մազմանյանի «Գարնան երգերից», «Երազ» և Ար․ Տեր-Խաչատրյանի «Պանդուխտ», «Կարոտ» բանաստեղծական առաջին փորձերը։

<Լ. Ն. ՏՈԼՍՏՈՅԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ (Էջ 116)

Տպագրվել Է Հթ, 1910, նոյեմբերի 9, № 249:

ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ (Էջ 118)

Տպագրվել Է Հթ, 1910, նոյեմբերի 13, № 253:

1․Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյա հոբելյանը նշվել Է 1911 թ. մայիսի 22-ին Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնում։ Այդ օրը «Հորիզոնի» վիպասանին նվիրված հոբելյանական համարում (№ 108) Թումանյանը հանդես եկավ «Սիրելի Շիրվան» իր ջերմ հոդվածով։

ԱՄԵՆՔԸ ՄԻԱՍԻՆ (Էջ 120)

Տպագրվել Է Հթ, 1910, նոյեմբերի 28, № 266:

1․Կուլտուրական Միությունը կազմակերպվել Է 1906 թվականին, Կ. Խատիսյանի գլխավորությամբ։

2. Տե՛ս այս հատորը, առաջին նամակի № 1 ծանոթագրությունը։

1911

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ (Էջ 122)

Տպագրվել Է Հթ, 1911, հունվարի 1, № 1:

1․ Ակնարկը վերաբերում Է Կովկասի հայ գրողների արդեն կազմավորվող ընկերությանը, որը պաշտոնապես ձևակերպվեց 1912 թվականի հոկտեմբերին։

2. Թամանյանն ակնարկում Է Հթ, 1910, դեկտեմբերի 31, № 293-ում Աղայանի տպագրած «Նամակ խմբագրությանը», ուր նա բողոքելով «Հովիտի նույն տարվա վերջին համարում Գարեգին Ենգիբարյանի իր հասցեին ուղղած զրպարտության դեմ, գրում Է. «Չգիտեմ ո՛վ ինչպե՛ս, բայց ես շատ անգամ ուզում եմ փախչել և՛ գրականությունից, և՛ մեր միջավայրից և դրանով ազատվել մեր գրելացավով բռնված՝ թուղթ ու անուն մրոտող գրչակների ձեռից։Գիտեմ, որ նրանց ուզածն Էլ հենց այդ Է.․․ զզվեցնել, մեռցնել…»։

ԳԱՎԱՌԱԿԱՆ ԵՐԵԿՈԻՅԹՆԵՐ (Էջ 128)

Տպագրվել Է Հթ, 1911, փետրվարի 4, № 25: