Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կետը՝ տաակահայոց ներկա տագնապի մասին՝ մենք նըա հոդվածին տեդ ենք տալիս մեը թերթում, պատասխանատվությունը թողնելով հեղինակին»։

1. Տե՛ս այս հատորը, Էջ 138:

2. Ոփլյամ Գլադստոն (1809—1898) — անգլիական պետտկան-քաղաքա– կան գործիչ։

ԳՈՐԾԻ ԱՍՊԱՐԵԶԸ (Էջ 152)

Տպագրվել Է Հթ, 1912, հոկտեմբերի 20, .N 231:

ԿՈՎԿԱՍԻ ՀԱՑՈՑ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅՈԻՆՆ ՈԻ ԻՐ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ (Էջ 153)

Տաագրվեւ Է Հթ, 1912, նոյեմբերի 14, № 252:

1. Հակոբ Դենջյանի հոդվածը լույս Է տեսել ոչ թե № 245-ում, այլ 1912 թ. հոկտեմբերի 23-ին, № 235-ում «Նամակ խմբագրության» բաժնում։ Այստեղ նա դժգոհում Է Հայ գրողների ընկերության աոաջին ընդհանուր ժողովից, որիս՛ մասնակցում Էին ավելի շատ ոչ գրողներ (նկատի ունի բժ. Զարգար յանին և այլոց): Դենջյանը հոդվածն ավարտում Է ասելով, «բանից դուրս Է գալիս, որ մենք ավելի շատ գրողներ ունենք, քան ընթերցողներ։

Երջանի՛կ գրականություն»։

Հայ գրողների ընկերության դեմ Է ուղղված նաև «Ընկեր» շաբաթաթերթի (1912, հոկտեմբերի 21, № 32) նորություններ բաժնում տպագրված «Դարձյալ մի անպետք հիմնարկություն» խմբագրական հաղորդումը։

2. «Баку» թերթի 1912 թ. հոկտեմբերի 80-ի № 240-ում տպագրված Է Շիրվանզադեի «Նամակ խմբագրությանը», ուր վիպասանը հայտնում Է, «Անկախ նորաստեղծ ընկերության նկատմամբ ունեցած համակրանքից, ես ամենևին մտադիր չեմ ակտիվ մասնակցություն ունենալ նրանում, անհնարին համարելով զուտ գրական գործով՝ աշխատել գրականության հետ ընդհանուր ոչինչ չունեցող մարդկանց հետ»։

3. Այս հատվածը մոտավոր վերաշարադրանքն Է «Մշակ» 1912, նոյեմբերի 7, № 248, Մամուլ բաժնում տպագրված խմբագրական հոդվածի, ուր ի պաշտպանություն Օիրվանզադեի ասվում Է, թե «Մշակը» սկզբից ևեթ վերա– պահությամբ Է վերաբերվել Հայ գրողների ընկերությանը, որովհետև «հենց սկզբում գործի նախաձեռնողները և հիմնադիրները կուսակցական ոգով շարժվեցին… Եվ այդպիսի կուսակցական վերաբերմունքի հետևանքն այն եղավ, ոյւ վարչական ընտրությունների ժամանակ, օրինակ՝ իսկական հայ գրող Շիրվան– զադեն ընտրական քվե չստացավ»։

4. Այս նույն խմբագրականում խոսելով ընկերության վարչության կոչի մեջ ասված այն կարծիքի դեմ, թե ընկերությունը հաջողություն Է գտնում, «Մշակը» վկայակոչում Է Թաքվի «Каспий» թերթը, որը գրում Է. «Հենց ցավն այն Է»

449

29 Երկ. ժողովածու հատոր IV