Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա պատասխանում է.

Քեզ կառնեի, թե դու չէիր Իմ անկողին մտել։

Թագավոր

Ո՞ ր ք ա ն ժամանակ է, որ սա այսպես է։

Հոր մահվան բոթն ասած՝ Լաերտ գալիս է Դանիա և մոլեգնած ներս ընկնում պալատ, ապիրատ թագավորից իր հայրն է ուզում։ Թագուհին մեջ է ընկնում խնդրելով–հանդարտորեն, սիրելի Լաերտա

Լաերտ

Արյան այն կաթիլը, որ հանդարտ լինի, անունս կկնքի պոռնըկի որդի, դա հորս կանպատվե, և նույնիսկ այստեղ, աոաջինի մորս անբիծ ճակատին կդրոշմե երկաթով բոզության սպին։

Այս կտորները չկան պ. Բաբազյանի թարգմանության մեջ։ Պակաս տեղեր կան նույնպես և 16, 90 և 95 երեսներում, իսկ 33 երեսում Համլետի խոսքերը հայրն է ասում։ Ապա այսպիսի նախադասություններ ունի։

«…Խնդրեցի իրմե, որ մեզի հետ մանրամասն հսկե այս գիշեր. 2. փոխանակ արթուն հսկե։ Թե գործն այս կետին հասներ… 15: Փոխանակ ասելու միթե գործն այս կետին պիտի հասնե՜ր։

«Տեր իմ, նա իր սիրով՝ բայց պատվաբեր ձևերով կհոգնեցներ զիս. 25:

Փոխանակ ասելու— նա իր սերը ինձ հայտնում էր պատվաբեր ձևերով։