Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9. «Բորչալվում» հոդվածը տե՛ս «Հորիզոն» հանդես, 1894 թ․, գիրք առաջին, էջ 149-167։


4. ՍԵԴՐԱԿ ԲԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում է ԴԱԹ, ՀԹՖ, № 309։

1. Բալայան Սեդրակ (Արսեն) (1866—1918) — ուսուցիչ, Բաքվի գրական «Օջախ»-ի հիմնադիրներից։

2. Նազարեթյան Արամ — ուսուցիչ։

8. Թ-ն առաջադրում էր կարիքավոր գրողներին ապահովելու և նրանց կողմնակի զբաղմունքից կտրելու պահանջը, մինչդեռ «Մշակը» դնում էր միայն գրական մեծ ճանաչում ունեցող և արդեն ծերացած գրողներին թոշակով ապահովելու հարցը (տե՛ս «Գրողներին օգնելու գործը» առաջնորդող հոդվածը, Մշ, 1897, № 18)։


5. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում Է ԴԱԹ, ՀԹՖ, № 388, էջ 8։ Նամակի գրության ժամանակը որոշվում է Թ-ի հոր մահվան տարեթվով։

1. Արսեն Ղլտճյան (1868—1944) — Թումանյանի ներսիսյանական ընկերներից, հետագայում Էջմիածնի միաբան։

2. Բաքվի Մարդասիրական ընկերությունը 1895 թվականից տարեկան 300-ական ոուբլի թոշակ է նշանակում Աղայանին, Շիրվանզադեին և Թումանյանին։


6. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում Է ԴԱԹ, Փ․ Վարդազարյանի ֆոնդ, 413/6բ։ Գրության ժամանակը որոշվում է նամակի մեջ հիշատակված Ղուշչունց Վարդանի մահվան դեպքով։

1. Հայտնի չէ, թե խոսքն ի՞նչ միջոցների մասին է։

2. Ակնարկում է «Հազարան բլբուլը»։


7. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում է ԴԱԹ, Մ․ Թումանյանի ֆոնդ, № 275։

1. Իշխանուհի Մարիամ Թումանյան (1870—1946) — մշակութային գործիչ, որը եղել է բանաստեղծի բարեկամուհին ու նրա երկերի հրատարակիչը։

2. Ֆիլիպ — տե՛ս 3-րդ նամակի № 1 ծանոթագրությունը։

3. Ռուստեմ—Արիստակես Զարգարյան (1864—1935) — բժիշկ, գրական-հասարակական գործիչ, Թումանյանի մտերիմներից։

468