Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շատ խորթ են հնչում այս բացականչությունները.

Հ ո՛ լ ա Պերնարտո. 2
2. Բ ո ւ հ, Դու կանաչ աղջիկ. 25.
Հ ի լ ո, հո՛ հ ո՛, տեր իմ. 5.
Հ ո՜ Հ ո ր ե շ ի ո. 36 և այլն։


Գրքի սրբագրությունն այնքան անփույթ է կատարված, որ մարդ չի հավատում, թե Մխիթարյտն տպարանից է դուրս եկած, կարծես Թիֆլիսի հայոց Հրատարակչական ընկերության հրատարակություններից լինի Այսպիսի տառասխալներ են պատահում։

Ռ ի տ ո, փոխանակ՝ Դ ի դ ո, 66. Նիրկանյան, փոխանակ՝ Հիրկանյան, կուզե, փոխանակ՝ կ ո ւտ ե. 124. գաք, փոխանակ՝ գնաք, դուրս, փոխանակ՝ դուրս, 173: Տառասխալներ, որ փոխում են ամբողջ նախադասության միտքը։