Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

84. ՄԱՈԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 300:

Գրության ժամանակը որոշվում է հասցեատիրոջ կողմից նամակի առաջին էջի ձախ անկյունում նշած թվականով։

1. Մարգար Ավետիսյան (1880—1937) — մշակութային գործիչ, գրող։

85. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ


Ինքնագիրը պահվում է Փ. Վարդազարյանի ֆոնդ, 413/19։ Գրության թիվը որոշվում է Հայ գրողների կովկասյան ընկերության կոչով, իսկ ամիսը՝ Տաճկահայաստանում կատարված մասսայական կոտորածներով։

1. Հայ գրողների ընկերության կոչը տե՛ս Հթ, 1915, ապրիլի 21, № 85:

36. ՀԵՎԻՆԵ ՄԵԼԻՔ-Հ0.ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 336: Նրա. աոաջին էջի վերևում Թ-ի ձեռքով սխալմամբ թվագրված է 1915, պետք է լինի՝ 1916:

1. Հեղինե Մելիք-Հայկազյան — ուսուցչուհի, Թումանյանի լավագույն բարեկամուհին։

2,3. Վանում Թ-ն եղել է 1915 թ. հունիսին, իսկ էջմիածնում՝ հուլիս-օգոստոսին։

4. Ռոստամը սպանվել է գյուղում, անձնական թշնամության պատճառով, 1915 թ. սեպտեմբերի 16-ին, իսկ Արտաշեսը՝ 1916 թ. հունվարի 23-ին, պատերազմում։

5. Վահանը արևմտյան ճակատում էր, Արշավիրը՝ հիվանդանոցում։

6. Բնակավայր Բաթումիի մոտ։

7. Հոբ. Ծոանկլի—ըստ Աստվածաշնչի Հուս երկրում ապրել Է Հոբ անունով մի աստվածավախ արդար և բարեսիրտ մարդ։ Նա իր ընտանքն ու ունեցվածքը կորցնելուց և բազում զրկանքների ենթարկվելուց հետո Էլ՝ աստծուց գոհ բացականչում Էր — օրհնյալ ըլլա Տիրոջ կամքը։ Ըստ ավանդության Հորն անցել Է երանելիների շարքը և դարձել տոկունության ու համբերատարության խորհրդանիշ (տե՛ս «Աստուածաշունչ», գիրք Յոբայ, գլուխ Ա. 21):

8. Տե՛ս Թ-ի «Նաղաշ Հովնաթանը և նրա, Քուչակ Նահապետի ու Սայաթ-Նովայի սերը» գրքույկը, Թիֆլիս, 1916:

9. Տիգրան Ռեգզադյան — Հեղինեի ամուսինը։

10. Վառուշ — Հեղինեի աղջիկը։