Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

37. ՋԱՊԵԼ ԵՍԱՑԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում է ԴԱԹ, ՀԹՖ, № 319:

Տպագրվել է՝ «Բանբեր Երևանի համալսարանի», 1968, № 2, էջ 164—165, գրականագետ Ա. Ինճիկյանի ծանոթագրություններով։ Արտատպվում Է «Բանբերից»։

1. Զապել Եսայանը (1876—1942) մեծ եղեռնից մազապուրծ, մի քանի ա՛միս աստանդական կյանք վարելուց հետո, Ռուլղարիայի և Ռումինիայի վրա– յով, 1915 թ. նոյեմբերին անցնում է Կովկաս և ապաստան Է գտնում Թիֆլի– սում, ուր տեղի հայ գրական մտավորականությունը, մասնավորապես Թուման– յանը, ջերմ ընդունելություն և ուշադրություն են ցույց տալիս տարագիր հա§ գրագիտուհուն։ Իր հուշերում Զ. Եսայանը խոր հուզմունքով է պատմում Թու– մանյանի մտերիմ, հոգատար վերաբերմունքի մասին։

2. Խոսքը քիմիկոս-ինժեներ Մխիթար Տեր-Անդրեասյանի մասին է, ոշւ Թումանյանի գրական բարեկամներից էր։

3. Հայ ազգայի ն-ազատագրակսփ շարժման հերոս զորավար Անդրանիկը 1916 թ. ապրիլին ռազմաճակատից վերադարձել էր Թիֆլիս և այդ ժամանակ (1916 թ. օգոստոսին) գտնվում էր Հյուսիսային Կովկասում։

4,5. Տե՛ս 36-րդ նամակի № 4 ծանոթագրությունը։

6. Թումանյանը էջմիածին է մեկնում 1915 թ. հուլիսի 29-ին և մնում է այնտեղ մինչև սեպտեմբերի 15-ը։ էջմիածնում նա զբաղված էր գաղթականության և որբերի տեղավորման ու խնամքի գործով*

7. Խոսքը վերաբերում է Թումանյանի նախաձեռնությամբ 1917 թ. հիմնը– ված Հայկազյան ընկերության նախապատրաստական աշխատանքներին, որ սկսվել էին 1916 թվականի գարնանից։ Ընկերության ծրագիրը շատ մեծ էր. հայ գրականության, արվեստի և գիտության գործիչների ապահովությունը, հայկական համալսարան և ակադեմիա հիմնելը։

Հիշյալ խոր հրդակցությունը տեղի է ունեցել 1916 թ. հունիսի 2-ին, Թումանյանի բնակարանում։ Այդ առթիվ նույն թվականի հունիսի 3-ին գրականագետ և թարգմանիչ Տիգրան Հովհաննիսյանին գրած նամակում, ադրադառնալով «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի հոդվածին, Թումանյանը գրում Է. «Գրականություն ասելով, բառի ընդարձակ մտքով եմ ասում՝ և՛ գիտություն, և՛ գեղ արվեստ ական գրականություն, և՛ հրապարակախոսություն։ Թող գրականությունը համարվի ազգային-կուլտուրական պաշտոնեություն և նրա մարդիկ պաշտպանված լինեն ազգի կողմից… Երեկ երեկո ինձ մոտ մի փոքրիկ խորհրդակցություն կար. խոսեցինք Էդ մասին։ խնդիրը սկզբում լայն Էինք դրել՝ ազգային կուլտուրայի պաշտպանություն, բայց շուտով զգացինք, որ գոնե առայժմ, Էդ դժվար Է և ավելի լավ Է կենտրոնանանք գրականության վրա…» («Երկերի ժողովածու», 1945, հ. V Էջ 413):

477