Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

88. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում Է ԳԱԹ, ՀԹՖ № 346:

1. «Շունն ու Կատուն» գրվել Է 1886 թվականին։

2. «Գութանի երգը» և «Մարոն» գրվել են 1887թ.։

3. «Հոգուս հատոր» բանաստեղծությունը աոաջին անգամ Թումանյանի կենսագրության հետ տպագրվել Է Եղ. Թոփչյանի «Լույս» օրացույցի 1105 թ. հավելվածում։

4. Թամանյանն այդ ժամանակ արգելեց նշելու իր գրական գործունեության 30-ամյակը, սակայն 1919 թ. փետրվարի 20-ին նշվեց նրտ ծննդյան 50-ամյակը։

5. Թ-ի գրախոականը Աճառյանի «Գավառական բառարան»-ի մասին տես «Գործ», 1917, № 7—8:

6. Բանաստեղծն ակնարկում Է Հայ գրողների կովկասյան ընկերության կանոնադրությամբ նախատեսված ամսագրի հրատարակությունը, որը չիրագործվեց առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

89. ՅՌւՍձ 1«Աա&ԴՏԱՆԻՆ Ինքնագիրը պահվում Է ԳԱԹ, ՀԹՖ, № 347:

1. Արամ Աոաքելյան (1870—1933) — ուսուցիչ, Թումանյանի մտերիմ ընկերը Ներսիսյան դպրոցից։

2. Տե՛ս «Աղբյուր», 1890, № 7,

3. Տե՛ս այս հատորի № 38 նամակը։

4. 1892 թվականին։

5. Ռ. Պատկանյանի արձանի բացումը տեղի Է ունեցել Ն. Նախիջևանում, 1901 թ. սեպտեմբերի 23-ին։

Այդ առթիվ Թումանյանը Պատկանյանի «Հեռացել եմ իմ հայրենի աշխարհից» բանաստեղծության նմանությամբ գրում Է իր՝

Կգան, կանցնեն շատ շատ ամիս ու տարի,
Չի՛ մամռոտիլ գերեզմանը՝ այդ քարի,
Եվ տանջալի նորա խաչը սրբազան,
Նորա անուն՝ միշտ կմնան անսասան։


հեռագիր բանաստեղծությունը ե ուղարկում փոստ։ Հաջորդ օրն իմանում Է, որ իր այդ հեռագիրը չի ընդունվել, որովհետև արդեն երեք ամիս արգելված Է եղել հայերեն հեոագրերի ընդունումը։ Եվ նա միայն հոկտեմբերի 5-ին, նամակով Գրիգոր Չալխուշյանին Է ուղարկում այդ բանաստեղծությունը։

6. Շահագիզի գրական գործունեության 30-ամյակը նշվել Է 1892 թ., սակայն նրան հղած Թումանյանի ուղերձը մեզ անհայտ Է։

7. Տե՛ս 19-րդ նամակի № 1 ծանոթագրությունը։