Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ունի՛ք կայք, կալված և հանգիստ կենցաղ,

   Թե միշտ եք այդպես ստոր վիճակում։ 
   Գլուխը շարժեց ծերունին տխուր, 
 — Ցավ է ինձ ասել, ասաց նա լալով. 
   Ահա անցանեն իմ կյանքի օրեր, 
   Բոլորն էլ սրտիս ցավ ու վիշտ տալով։ 
   Տեսնում ես դու այդ սիրուն դաշտերը, 
   որոնք գրավում են շատերի հոգին, 
   Չկարծես թե դրանց մենք ենք վայելում,
   Այլ մեր ոսոխներն ու մեր թշնամին։ 
   Իսկ մենք այս փոքրիկ տեղումը սխմված
   մնացել ենք  անշարժ- վիճակում։
   Արհեստ, գիր, լեզու, օրենք ասած բանըգ 
   Չգիտենք թե ինչ են նշանակում։ 
   Թե կամիս բոլոր մեր պակասության 
   Ծվ մեր նեղության դառն պատճառներն
   Իմանալ,որդյակ, դժվարին Է, 
   Վասն զի լուռ են մեր լեզուներն»։

Լռեց ծերունին տխրության ամպը աչքերը պատեց։ «մեծ վիշտ պատճառեց» պատանուն ու գնաց նա դեպի գյուղերը.

   Բոլոր փորձանքներն -աչքիս տակն առած,
   Ընկա մեծամեծ սարեր ու ձորեր։
   Ինչեր եմ տեսնում, ով կարե պատմել, 
   հայ կանայք բոկոտն՝ սուր-սուր քարերում
   Ման գալիս տեսա, սիրտս, հոգիս թնդաց. 
   Տեսնում եմ շատ բան, բայց լուռ անցկենում։

Այս թշվաո աշխարհից գալիս Է պատանին իր խեղճ կարանն ու սկսում մտածել.

   Թե ի՞նչ միջոցով կարող են արդյոք
   Ազգասեր անձինք այն որթոցն օգնել։