Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոչ դրամ, ոչ նյութ, չէ ինչ հարկավոր,
Միայն թե տեսնեն, քննեն, իմանան,
Թե ինչ է պատճառն, որ նրանք աղքատ,
Կարոտ են մնում արհեստի, ուսման։


Ու կանչում է

Եկե՛ք իմ եղբարք, որդիք արամյան,
Միմյանց անխտիր կերպով մենք օգնենք,
Թե քաղաքացի և թե շինական
Նոր հոգի աոած՝ իրարու գգվենք։


Խմբագիրը հավանեց։— Աշխատիր, ասաց չհուսահատվիս, դու ապագա ունիս. միայն այստեղ չմնաս… Խրատեց ու, ի՞նչ պետք է աներ, կրկին ուղարկեց տպարան։

Այդ ոտանավորի տակ ստորագրած էր՝ Ղազար Ս. Աղայան։

Դուք արդեն իմացաք, թե ով էր 40 տարի աոաջվա այն գեղեցկադեմ, աոողջ, բարձրահասակ տղան։ Նա, որ 40 տարի առաջ սկսել էր իր գրական գործն այս երգով՝ «Պետք է օգնել չքավորներին», որոնք

«Արհեստ, գիր, լեզու, օրենք ասած բանըդ Չգիտեն թե ինչ է նշանակում…»։

Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչեր է տեսել…

Ու այն օրվանից մտել է իր «խեղճ բնակարանը, սկսել է մտածել, թե ինչ միջոցով կարող է օգնել… Ու բոլոր փորձանքներն աչքի տակն աոած, ընկել մեծամեծ սարեր ու ձորեր…

«Խավար էր այդ ժամանակ մեր աշխարհը, շատ էր խավար—լուսավոր մարդուն պետք էր լապտերով փնտրել», ասում է նա իր ինքնակենսագրության մեջ։ Ահա այդ լապտերով գտած սակավաթիվ մարդիկ պետք է ամեն բան անեին, ամեն պակասության