Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասնեին։ Վեպ չկար– վեպ գրեին, ոտանավոր չկար– ոտանավոր հորինեին, դասագիրք չկար– դասագիրք կազմեին, վարժապետ չկար– վարժապետություն անեին…


Ահա այսպիսի մի ժամանակ երևաց Ղ. Աղայանը։ Եվ այդ շրջանում, այս սերունդի մեջ նա բռնում է մի շատ պատվավոր և առանձին տեղ։ Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ ու տաղանդ և երբեք չի եղել երկրորդը։


Նրա «Երկու քույրը» մեր վիպական գրականության մեջ մինչև օրս նշանավոր գրվածք է, ինչպես «Տորք Անգեղը» մեր սակավաթիվ պոեմների շարքում, «Մանի՛ր, մանի՛ր» և նմանները մեր ժողովրդական բանաստեղծության մեջ։ Բայց ո՞վ Է մրցել նրա հետ, երբ նա «Անահիտ» և «Արեգնազան» Է պատմել կամ «Գյուլնազ տատի հեքիաթը» և զրույց Է արել երեխաների հետ կախարդական աշխարհներից։ Ո՞վ Է կարող մեր աշխարհքում շոշափել հայոց լեզվի և ուղղագրության խնդիրն առանց առաջ հիշելու Ղ․ Աղայանի անունը, և, վերջապես, մեր նոր սերունդից ո՞վ կա ամբողջ ռասահայքումյ որ հայերեն լինի սովորած առանց Աղայանի դասագրքերի… Քառասուն տարի՜… Ասելը հեշտ Է։


Հայոց մամուլը երբեք չի զբաղվել նրա գրական գործերով— քառասո՛ւն տարի…



Ղ․ ԱՂԱՅԱՆՑ


(Քառասունամյակի օրը)


Այսօր գրական հաղթանակի և փառավոր հիշողությունների օրն Է։ Քառասուն տարվա հիշողություններ, որ զարդարում են Ղ․ Աղայանին։

Ես Էլ, որպես նրա մոտիկներից մինը, ունեմ շատ ու շատ հիշողություններ նրա կյանքից, և հատկապես նրա կյանքի այն ծանր շրջանից, երբ որ նա իր թագավորի նման իր օրերի դեմ կարող


4 Երկ. ժողովածու հատոր IV