Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Այդ հերիք չէ դնո։ ժողովուրդն էլ են կեղծտա Իրենց մարդկանցից ոմանց հանդես են րերամ կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ա ներկայացնում որպես ժողովուրդ։

— Տեսե՛ք, ժողովուրդը մեզ հետ է.

Դե եկեք, ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։ Եվ ո՞վ պիտք» ջոկի, ե՞րբ, ո՞ր մի տեղը…

Կեղծի՜ք ու խաչագողություն՝ ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի։

Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կոպե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես…

Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչ–*

ներ ունենա։

Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ։

Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը։

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔ

Ասպետական զգացմունքը պակասում է մեր մեջ։ Մեր մարդը սիրում է խեղճությունն ու լացը և զարդարվում է նրանցով։ Եթե ուզում է մեկին էլ հարգանք ցույց տա, նրան էլ ճգնում է ցույց տայ խեղճ ու ողորմելի։ Այս տգեղ հատկությունը մեծ չափով հանդես եկավ հանգ<ուցյալ> Պռոշյանցի թաղման օրը։

Թաց գերեզմանի եզերքին աշխատում էին վեր հանել վիպսւ– տսնի փառքն ու տաղանղը և… մինը գոռում էր, թե նա ածուխ էր վաճառում, մյուսը աղաղակում էր, թե նա դռնե դուռն էր ընկած, երրորդը նրա ընտանիքը նմանեցնում էր «ցիգանի ընտանիքի», չորրորդը հավատացնում էր, թե նա մերկ էր, հինգերորդը ողբամ

5?