Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր եռանդն ու ժամանակը կորցնում է ապրուստի վրա, ճիշտ այնպես, ինչպես առհասարակ մարդիկ, ու չի կարողանում պարապել գրականությամբ, եթե պարապում էլ է— ի միջի այլոց։

Այս արդեն ուրիշ խնդիր է։ Եվ, այո՛, մեծ դժբախտություն է մի գրականության համար։ Եթե սրանից եք խոսում—խոսեցեք։ Գրողի ու նրա ընտանիքի համար էլ այստեղ վիրավորական բան չկա։ Ընդհակառակը․ մենք գնահատում ենք գրողի տաղանդն ու չենք ուզում, որ այդ տաղանդը նա տանի ծախսի ու մաշի ապրուստի վրա, այլ կարողանա տալ մեզ այն, ինչ որ բարձր է ու գեղեցիկ և ինչ որ մենք չունենք։ Մենք ուզում ենք քեզանից ստեղծել մի լավ գրող մեզ համար, մեր ժողովրդի համար։ Թեկուզ այնպես, ինչպես այսընչին ղրկում ենք համալսարան, որ գա մեր մեջ մեզ համար լավ բժիշկ լինի, լավ ինժեներ, լավ ուսուցիչ

Արանից եք խոսում–խոսեցեք։ Չեք արել, ցավո՞ւմ եք— ցտվեցեք։ Չե՞ք ցավում—այդ էլ ձեր բանն է։

Բայց վեր կենալ մարդու դագաղի վրա— էլ սոված, էլ տկլոր, էլ ցիգան…

Ամո՛թ է վերջապես։

Ձեք կարողանում գրականություն ու գրող պահել այդ հերիք չի, այժմ էլ պետք է խնդրել, որ ճառեր չասեք նրանց վրա, երբ որ մեռնում են։