Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վը թոնիրը վառում է, չի կպչում։ Իմ ծիտը գնում է տեսնում հովիվն անհաց է կաթ ուտում. Հայկունու այհլորը տեսնում է հովիվը «պտըտուրը» փրդել է կաթնի մեջ, էնպես է ուտում։ Իմ ծիտը տեսնում է հարսանիքում մսացու չունեն, որ մորթեն. Հայկունու այհլո– րը տեսնում է շուն են մորթել։ Իմ ծիտը հարսը տալիս է աշուղին, ինքը դատարկ ետ գնում. Հայկունու այհլորը հարսը փոխում է «ճունգուլի» հետ։ Նրա այհլորը տալիս է աշուղի աչքը հանում, իմ ծիտն էդպես րան չէ անում։ Հայկունու հեքիաթի ուղիղ կեսը կըրկ– նություն է, իմ հեքիաթում չկա։ Իմ պատմածի ծտի երգը Հայկունու վարիանտում չկա։ Վերջապես Հայկունու հեքիաթը նրանով է վերջանում, որ այհլորը հարսին տանում է տիրանում։ Իսկ իմ ծիտը բոլորովին մնում է դատարկ, մինչև անգամ ձեոի սազն էլ երգելիս վայր է ընկնում կոտրվում ու դատարկ էլ թոչում է, գնում։

Մի քանի տող հեքիաթ և էսքան տարբերություն։ Եվ հեքիաթն էլ հենց ամբողջովին կազմված է սրանցից։ Դեո լեզուն էլ թողնենք մնա։

Ասեք, խնդրեմ, դիպվածական պարոն, սրա՞ն եք ասում՝ «նույն պատմությունն է բառացի»։ Սրանո՞վ եք եկել բանագող հռչակելու հայոց (ահա թե որտեղ է դժբախտությունը) գրական մեծություննե՞րը։ Սրա համա՞ր եք հայոց թերթերում նոր սերունդը բոյկոտի հրավիրում իմ դեմ։

Եվ էս դեռ էն է, որ ասում եք՝ «բառացի» եմ վերցրել, իսկ եթե մյուսներին գամ, որ նույնիսկ ձեր ասելով «փոփոխված են» կամ «ոտանավորի վերածած», ի՞նչ կտեսնեք։ Թայց սրանից հետո, որքան էլ դուք Դրամբյան լինեք, գլուխներդ պետք է մտնի, որ ոչ թե չեմ օգտված Հայկունու վարիանտից, այլ իմն ու նրանը միանգամայն տարբեր վարիանտներ են։ Նրա հերոսը իր գտածն է տալի, իմը իր ցավըյ նրա հերոսը հարսի տեր է դառնում, իմը մնում է դատարկ։ Եվ նրա վարիանտը ես չեմ էլ հավանում, սխալ եմ համարում։

էդ պրծանք։ Հիմի էս ասեք, ես ե՞րբ եմ էդ հեքիաթը հրատարակել որպես «ինքնուրույն աշխատություն», ո՛վ լուրջ քննադատ Դրամբյան։

Ռաց արեք «Լուսաբեր» 1907 թ. ա. տարի, էջ 96. տպված է

64