Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սև տառերով սպիտակ թղթի վրա՝ «Ծիտը– ժողովրդականից»։ էլ ի՞նչ եք ուզում։ Այնուհետև իշխ․ Թումանյանի հրատարակությամբ ատկերազարղ տպված է 2400 օրինակ, իսկ 50,000 անգամ, ամենաքիչն եմ ասում, լրագիրներում ու աոանձին թերթիկներով հայտարարված է, թե հա՜յ, հարա՛յ, իմացեք ողջ աշխարհն ու բոլոր Դրամբյաններդ, որ էս գրքույկները կազմած են Հովհ. Թումանյանի ինքնուրույն գրվածքներից ու ժողովրդականից աոած նյութերից։ էլ ի՛նչ անեինք, ով Դրամբյան, էլ ի՞նչպես վարվեինք, որ ազատվեինք ձեր «լուրջ կրիտիկայից»։

Եվ տեղն է եկել, թող ասեմ։ Գրեթե բացառապես ես, եթե ժողովրդական մի նյութ եմ մշակում, միշտ էլ հիշատակում եմ ու շեշտում, թե տեսեք, որ «ժողովրդականից է»։ Բայց չէ՞ որ էս մինչև անգամ ավելորդ է, և սովորաբար էսպես չեն անում, նախ, որովհետև արդեն փոփոխված է, երկրորդ, ամեն խելքը գլխիս մարդ, էն նույնիսկ ռամիկը, գիտի, որ հեքիաթը, առակը կամ լեգենդը էս մարդիկ չեն հնարում, չեն ստեղծում, այլ պատմում են, և հերիք է եթե սկսում են՝ «լինում է, չի լինում», կամ գրում են՝ հեքիաթ, առակ, լեգենդ։ Արդեն պարզ է։ Դրա համար էլ ուղղակի գրում են՝ «Հեքիաթներ Ղ Աղայանի», «Հեքիաթներ Ս. Քամալյանի», «Волшебные оказки Перро», «Норвежские сказки Андерсена», և այլն, և այլն։ Եվ մինչև ձեր ծնվելն ու «դիպվածով» հոդված գրելը դեռ էս աշխարհում չէր հայտնվել մի խելոք, որ կարծեր, թե էդ մարդիկը բանագողներ են, թեև միշտ առել ու մշակել են ժողովրդական նյութերից, որ տպված են էս կամ էն ազգագրական ժողովածուների մեջ։

Հենց ինքներդ ընչի դեմ որ խոսում եք, նրանից ավելի հեռուն եք գնում։ Դուք, ո՛վ «ամենախիստ» Դրամբյան, ձեր հոդվածում հայ ժողովրդական առակները անվանում եք «Ս. Հայկունու աշխատություններ…»։ Աշըղ այհլորը անվանում եք «Ս. Հայկունու առակը…», չնայելով որ նա, գոնե ինձ նման, չի կազմել զանազան տեղերից ու վարիանտներից ու չի մշակել, այլ անփոփոխ վերցրել է ժողովրդինը, և մինչև անգամ էն էլ իսկի ինքը չի գրի առել, այլ բառացի, ինչպես կա, արտագրել է ուրիշի ժողովածուից։ Ջա


5 Երկ. ժողովածու հատոր IV