Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թշնամի Դրամբյանը ո՜վ ամեն շնորքի հավիտենական ոխերիմ Դրամբյան,ամեն բարի աշխատանք ուրացող ամեն ազնիվ ու գեղեցիկ,գործի չաբախոս ու չարակամ Դրամբյան, և, ավա՜ղ անվերջ, անմահ Դրամբյան։

Ցավում ու գովում եք մեռելներին։ Վաղն Էլ, անկասկած» կգովեք և ինձ. ինձ, ոբից, էսօր, հորդորում եք մանուկ սերունդին— երես դարձնի։ Կգովեք Բայց գիտե՞ք, թե ձեր գովասանքը ձեր հայհոյանքից ինչքան ավելի ծանր է ու գարշելի, ինչպես և զզվելի է ձեզ հետ վիճելը։

Եվ էս պատասխանը գրելուց առաջ ես վարանքի մեջ էի.— լռեմ ու բանագողությանն ընդունեմ ինձ վրա, թե՞ պատասխան տամ սրան, երկուսից ո՞րն է ավելի տգեղ ու անպատվաբեր։ Եվ, անշուշտ, ձեզ հետ վեճի բռնվելը շատ ավելի տգեղ է ու անպատվաբեր, բայց պատասխանեցի, որովհետև, ինչպես արդեն ասել եմ, դուք մեր կյանքում, դժբախտաբար, «սովորական երևույթ» եք, թեև միաժամանակ միանգամայն ոչնչություն։

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄՈՒԹԻ ՄԵՋ


Շուլավերցի իմ մի բարեկամը մի անգամ ինձ հետևյալ պատմությունն արավ․

— Բենբութովի կովի տարին Ղարս տանող տապական ճանապարհը մեր գյուղովն էր անցկենում։ Զորանոց չկար, և մեր գյուղում գիշերող զորքը բաժանում էին գյուղի վրա, ամեն մի տան մի կամ մի քանի զինվոր էին տալի պահելու։

Երեխա էի։ Մի իրիկուն մեծ ախպերս հանդիցն եկավ, կրկենի արավ (բաղարջ), գցեց կրակը։ Կրակի չորս կողմը կտրած նստել ենք, սպասում ենք կրկենուն մին էլ տեսնենք քյոխվեն մի զինվոր բերեց, թե գիշերը պետք Է պահեք։ Ինչ ասել գուզի, շատ սիրով ընդունեցինք, շոր գցեցինք տակը, կրակի մի կողմն Էլ նա նստեց։ Դե լեզու չգիտենք, բան չգիտենք։ Հիմի հերս չիբուխ Է քաշում, մերոնք Էլ գրոց են անում, թե ինչպես ռուան եկավ մեր երկիրը խաղաղության գցեց ու օրհնում են ուսին, ռուս թագավորի թախտը ռուս սալդաթին…