Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


իրար լավ չճանաչելուց, իրար չհասկանալուց, թյուրիմացությունից։

Ո՜վ թյուրիմացության դժոխային մութը, որի մեջ մարդիկ միշտ իրար աչքի հրեշներ են երևում, որի խավարչտին արգանդում լուո, թաքուն հղանում ու հասունանում են աղետները…

Միտս եկան դարձյալ թարք-հայկական ընդհարումները և մի երջանիկ դեպք։

էդ ժամանակ լոոեցիները մի ընդհանուր որոշում էին արել՝ ինչ ոպում է լինի, իրենց շրջանում պահպանել խաղաղությունը։ Եվ որովհետև տեղի թե վարչական, թե զինվորական մարդիկ էլ շատ սիրով վերաբերվեցին ու ամեն կերպ նպաստեցին, հնարավոր եղավ վերականգնել խանգարված խաղաղությունը և ստեղծել մի եղբայրական կապ հարևան ժողովուրդների մեջ։ Մոտեցան, բացվեցին, և մի օր էլ, երբ հավաքված էին մի տեղ զանազան ազգության մարդիկ ու սրտաբաց խոսում էին իրար հետ, վեր կացավ մի պատկառեփ ասս մարդ ու էսպես խոսեց.

— Պարոննե՛ր, հայեր ու թուրքեր, էսօր, երբ ամեն բան պարզ է ամենքիս համար, ես ներողություն եմ խնդրում ձեզանից էն կասկածի համար, որ տարել եմ թե մեկիդ և թե մյուսիդ վրա, ենթադրելով, թե ձեր մեջ մի բան կա Ռուսաստանի դեմ… Թուրքերն էլ հայտնեցին, թե ընդհակառակը, իրենք էին կարծում, թե ռուսները միացած էին հայերի հետ ու նրանց օգնում էին իրենց– մահմեդականների դեմ։ Իսկ հայերը պատմեցին, թե իրենք կասկածում էին, որ ռուս ների համակրությունը թուրքերի հետ է իրենց դեմ։ Ապա թե դուրս եկավ, որ հույն գյուղերն էլ վախեցել էին, թե իրենց դեմ մի բան կա…

Պարզվեց, որ ամենքն էլ թյուրիմացության մեջ են եղել, թըշ– նամական զգացմունքներով դեպի իրար, և ինչ ասեք, որ չէր ծա– գիլ սրանից, և ի՛՛նչ հեշտությամբ։

էս ամենը մի՞թե բան չսովորեցրին մեզ։ Մի՞թե դեռ ժամանակը չի, որ իրար մոտենանք, ճանաչենք, ներենք, սիրենք։

Մեզ չի ճանաչում ռուսը, բայց մի՞թե մենք ճանաչում ենք նրան։ Մեզ չեն ճանաչում մեր հարևանները, բայց մի՞թե մենք նրանց ավելի ենք ճանաչում։

73