Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի՞թե մեք լավ ենք ծանոթ ռուս մարդու սրտի բարությանն ու պարզությանը, վրացու հոգու անկեղծությանը, թուրքի սապետականաթւանը։ Ահա թե որ կողմից պետք է մոտենալ ժրղովուրդներին անկեղծ ու բաց սրտով։ Եվ երբ էսպես կմոտենանք նրանց թեկուզ հասարակ մարդրն, ավելի շատ բան կգտնենք հարգելու, սիրելու քան երբ նախապաշարված մոտենում ենք նրանց մեծ մարդկանց։ Հարկավ նրանք էլ մեր վերաբերությամբ։ Ինչ որ լավ բան է, լինելու լինելու է սիրով, իսկ սրով–երբե՛ք;

էս տեսակէտիդ պետք է սրտալի ողջունել Մոսկվայում կայացած էն միությունը, որ իրեն նպատակ է դրել ազգերի մերձցումը խաղաղ կուլտարական հողի վրա, պետք է արձագանք տալ, ծավալել ու ճյրպավորել ամեն տեղ, ուր սիրում են ժողովուրդների համերաշխությունն ու խաղաղաթյունը։


ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Մեր մեջ հոբելյանները համաճարակի կերպարանք են առնում։ Հոբելյան են տոնում ու հոբելյանի են պատրաստվամ ամենքը թե՛ արժանավոր, թե՛ անարժան ու միշտ էլ հրավիրում են այգի, ընդհանրուդյունը— մասնակցելու։ Տարեցտարի բազմանում են էդ «համազգալին» տոները և փառաբանաթյունների ցանկն ու ցուցակն Էլ զարգանում ու մեծանամ Է հետը մի շատ ինքնուրույն տգեղաթյամբ։


Հարգելու մարդիկ կա՞ն. շատ գեղեցիկ։ Տոնելու գործեր կա՞ն, գանք հրճվանքով ու երդերով։ Բայց օրինակ պետք, Է առնել հասկացող ժողովուրդներից, հենց թեկուզ մեզ մոտիկ ռուսները, տեսնենք նրանք ինչպես են անում։ Եթե նրանք Էլ մեզ նման հոբելյաններ կատարեին, տարեկան մի քանի տասնյակ հազար հոբելյան պիտի տոնեին.. և ամեն մեկի հոբելյանն Էլ եթե դնեին ամբողջ ռուս ժողովրղի առջև ու հորդորեին, հրավիրեին, թե եկեք պսակելու, փառաբանելու Էս ինչ գրողին, դերասանին, խմբագրին, գյուղատնտեսին, ուսուցչին, քարանային և այլն, և այլն, երևակայո՞ւմ եք, թե ի՛նչ ազգային աղետի բնավորաթյուն կարող