Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր առնել։ Եվ եթե ամեն անգամ ամեն մեկի հոբելյանին հավաքվեյին ու ճառեին, թե դու ես որ կաս և քեզանով է որ մենք կանք, քեզանից է սկսվում ամեն բան և զանազան համեստ հաց ուտող՞ ձերի մեծ ու հանճար հոչակեին ա՛շխարհքովը մին, երևակայո՞ւմ եք, թե ի՛նչ հոյակապ մասխարության էր լինելու։

Նրանք էլ են «հոբելյաններ տոնում, բայց ամեն մեկին իրեն շրջանում։ Մին էլ կարդում եք լրագիրներում, թե էս ինչ գրական, հասարակական կամ քաղաքական գործչի հոբելյանը տոնել են էս ինչ շրջանում։ Ուրիշ բան է, եթե նա կունենա էտեսակ մի մեծություն, օրինակ մի Տոլստոյ, որի գլուխը երևում է ամեն աշխարհից, որի հոբելյանն Էլ տոներս եթե խնդիր լինի, ուզենան Էլ, չեն կարող պարտակել մի որևԷ շրջանում, և վերջապես նրան կարող էր, այո՛, համայն ռուս ազգը գալ պսակելու աշխարքի առջև ա աշխարհքի հետ և ասել՝ քեզ պսակելով պսակում եմ ինձ՝ռուս ազգի ամբողջությունը, քեզ տոնելով՝ ռուսական հոգու, ռուսական հանճարի հաղթանակն եմ տոնում։

Ժողովուրդը եթե չի հասկանում, հասկացողները էնքան խղճմտանք պետք է ունենան, որ նրա անհասկացողություն ի չարը չգործ ածեն ու նրա տգետ գլուխը դարձնեն պատվանդան իրենց համար արհեստական բարձրություններ ստեղծելու և տխուր շփոթության՝ արժանավորի ու անարժանի, գեղեցկի ու տգեղի լավի ա վտտի։

Շատ է տգեղ։ Օրինակ առնենք ուրիշներից

ՄԵԾ ՑԱՎԸ

Անցյալները խոսեցինք Էն մասին, թե մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք Էլ նրանց ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ <«Հորիզոն» № 40)։

Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն։ Մենք մեզ Էլ չենք ճանաչում։

Երկիր ունենք—չենք ճանաչում, պատմություն ունենք—չենք ճանաչում, ժողովուրդ ունենք—չենք ճանաչում, գրականություն ունենք–չենք ճանաչում, լեզու ունենք–չենք իմանում։