Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն, կամ թե չէ ամենալավ դեպքում, եթե գիտեն, շարունակ լսում եք «նրա մոտ ձայն չկա… հրացանից արձակեցին… Ձեզ կարելի է ուտել… (Вам можно кушать?)» ու նման մարգարիտներ։

էսպես է դրությունը, և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ինչ արժանապատվության գգացմունք կարող է ունենալ և ինչ հարգանք հենց դեպի իրեն։ Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք որպես առանձին ժողովուրդ չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանամ ենք միմիայն իր աղավաղումը։