Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհըրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որը գեղարվեստի աշխարհին տվել է հանճարներ․․․»։ («Սարհտնդակ»N53)2

  էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիքական Ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։ 
  Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ էլ չեն մտածում թե բոլորովին հակառակն է եղել– Սունդուկյան, Ադամյան,՛ Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, ե այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կորող ՛հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ․ էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքըրական է, թե ի՛նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիքական Ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

լսում ե՛ք Ի՛նչ են ասում։