Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ Ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիքական Ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ թատերական գրվածքին։ Նրանք հավանություն գտած պիեսին, անուն ունեցող գրողներին զլանում են ամբողջ մրցանակը տալ, կեսն են տալի, որ կարծեմ 150 ոուբլի է։ Կավելացնեմ, որ Շիրվազադեի, Ահարոնյանի և մյուսների պիեսները խաղում եք շարունակ ու իրենց, դրամատուրգներին թողնում զուրկ, բողոքավոր Կավելացնեմ վերջապես, որ հայոց թատրոնը, այսինքն թատերական գրականությունը խրախուսելու համար տրված գումար ծախսել եք, կարծելով թե դուք եք թատրոնը և էդ թատրոնը և որ հյութ տալի գրականությանը, ոչ թե գրականությունը, հյութ է տալի թատրոնին։

 էդպես էլ դերասանների վերաբերությամբ։ Տաղանդավոր, ջահել մարդիկ են երևում, տարիներով քաշ են գալի էդ կիսամեռ բեմի կուլիսներում, մաշվում, փչանում, և դեռ մինչև էսօր հոգ չի տարված նրանցից մեկն ու մեկի վրա։ Բայց ի՞նչ եմ ասում, չեք էլ մտածել, որ նրանցից շատ շատերը մինչև անգամ կարգին հայերեն չգիտեն ու մինչև օրս էլ սրվակին սրիկա են ասում։
 Թատրոնն էս է, պարոննե՛ր, իսկ դուք պատերին եք նայում։ Եվ ձեր էս սխալը ծանրանում է ավելի ևս, որ դուք ձեր խնամած էդ հիմնարկությունն անվանում եք հայոց թատրոն, մինչ դեռ դա միայն Թիֆլիսի, էն էլ Թիֆլիսի մի փոքրիկ մասի թատրոնն է, իսկ հայոց թատրոնն էն կենդան թատրոնն է, որին դուք լավ չեք վերաբերվում։

ՄԻ ԵՐԿՈԻ ԺՈՐՀՈԻՐԴ ՄԵՐ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ

էս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով, մեր լեզվի ու գրականության աւտղջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետևյալ խորհուրդների վրա.

Աոաջինը, դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի հա-