ՏԽՈՒՐ Գ․ Վ-ԻՆ
«Մշակի» 81 №-ՈՒմ պ. ֆ. Վ.-ն արձանագրում է իբրև «ՏԽՈՒՐ» փաստ, որ ես, Պռլսի ս. Երրորդության եկեղեցու միտինգի դեմ բողոքելով առիթ տվի «Սուրհանդակին» մի առաջնորդող «սւելտ 01)1, որի մեջ հոդվածագիրը միտինգ կազմողներին մեղադրում է, թե նրանք էդ ամենն արել են հեշտ ժողովքոխւ– կանու թյուն ձեռք բերելու համար և չբավականանալով մինչև այժմ իրենց շուրջը տարածած մահ ու ավերով, ուզում են սատանա–, յւսկան մի նոր դաւ| սարքել ոոաահայերիս գլխին։
ԱյԺմ պ. Գ. Վ. ինձ հարցնում է, թե ես ի՞նչ զգացի, երբ կարդացի էս տողերը, որոնց առիթը ես եմ տվել։
Ամենից առաջ սյ. Դ. վ.-ին պետք է ասեմ, որ ես, մի բան գրելիս գրում եմ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում, իսկ թե ուրիշը իմ գրածի առիթով ի՞նչ կգրի, այդ միանգամայն իմ գործը չի, ես պատասխանատու չեմ ուրիշների գրածի համար, և նույնիսկ չի կարելի առաջուց ամեն բան նախագուշակել։ Օրինակ, ես ի՞նչ կարող էի մտածել, որ իմ բողոքի առիթով «Սուրհանդակի» գրած առաջնորդողից պ. Գ. Վ.~ն էդքան կտխրեր կամ «Մշակ»-ը կվշտանար, մի վիշտ, որ ի՛նչքան անսպասելի էր, էնքան էլ ուրախալի է, որովհետև, հիրավի, մարդիկ գուցե սը– խալ են, բայց նրա համար հո չեն միտինգ արել, որ մեր գլխին սատանայական դավեր սարքեն։
Հույս ունիմ, պ. Գ. Վ.-ն չի մոռանալ և կարձանագրի իբրև ուրախալի փաստ, որ սրա առիթն էլ ես տվի ու «Մշակը» վերջապես մի մարդավարի վերաբերմունք ցույց տվեց դեպի իր հակառակորդները։
Բայց կենտրոնական հարցն էն էր, թե ի՞նչպես ազդեց ինձ վրա «Սուրհանդակի» առաջնորդողը։ Համեցեք ասեմ։ ճիշտ էնպես, ինչպես ազդել են մինչև օրս «Մշակի» նույն ձևի ասածները։
Դարձյալ, և ինձ թվում է գլխավորը, պ. Դ. վ.«ին զարմացրել են իմ հոդվածի մի քանի «անտեղի մտքերը», որ ես թույլ եմ տվել ինձ, և նման բառեր։Եստեղ արդեն ^պետք Է դառ–
89