Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երկրում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով շնորհքով։ Էդպես են մարդկային ցեղերը։ Պատմությունը ՛ցեղեր Է հիշում, որ իշխել ու նշանավոր ե՛ն եղել, քանի որ անեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի զոռ ու ֆիվիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկա՛խությ՛ունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել։ Ցեղեր Էլ կան, որ քաղաքական է անկախ կյանքը կորցնելուց հետո Էլ կարողացել են պահել իրենց. ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ։ Իհարկե, ծանր Է եղել միշտ Էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան։ Էդ ժողովուրդներից մինն Է անշուշտ մեր դժբախտ ցեղը, որ քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող Է կոտորածներ համարել, և սակայն Էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով։

Գիտությունը, լուսավորությանը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անձկացած երկար ու դժար ՛ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ Է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից։ Բայց մեր ուժերից վեր հո չի նայել, քննել, ճանաչել մեր երեկն ու էս օրը։

Էսքան փորձություն ու տառապանք ունեցած մի ժողովըրդի անվայել Է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերեք ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր։ Եթե էդ դրությունը հասկանալի Է խավար բազմության ամար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան Էլ ընդհանուր առումով խորթ լինի Էս ՛ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենտյնիվ իր մեջ պետք Է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են ՛Էդ ժողովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք Է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է Էս ժողովրդի ճանապարհը։

Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բայց դրանք Էս կամ էն կուսակցությանն են ՛կամ լրագրինը։ Ամեն