ճայ։ Մի ժամանակ (1885—1887) էդ տեսակ բաներ, ժողովրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով ու շատ էլ ունեի, բայց որովհետև չէի պահում, դես դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն», մին էլ «Անբախտ վաճառականները»։ Չնայելով «Անբախտ վաճառականների» էս ծննդաբանությանը, ես հայտնեցի իմ բարեկամին, թե շատ հեշտ կարող է պատահել, որ էդ առակը լինի և Ամերիկայում ու գրվածքն էլ նման։ Օրինակ, վերջերս կարդացի, նույն առակը ունի և Լաֆոնտենը՝ «Չղջիկ, մացառ ու բադ» վերնագրով, բայց, իհարկե, տարբեր են թե՛ առակը, թե՛ գրվածքը (տես՝ Առակք Լաֆոնտենի, թարգմ. Մ. Նուպարյանի, հրատ. Թիֆ. Հրատ. Ընկ., Թիֆլիս, 1900, էջ 233): Սակայն էս ամենից հետո երբ բերին գիրքը, Библиотека «Пчелки». Горе-купцы. Американская народная сказка, թարգմանչուհին էլ տակին Е. Выставкина, կարդացի, տեսա՝ էս արդեն ուրիշ բան է. էս հենց իմ «Անբախտ վաճառականներն» են, որ դարձրել են американская… Բայց ինչո՞ւ և ի՞նչպես են դարձրել американская… Մտածեցի, գուցե армянская բառն է, որ տպագրական սխալով դարձել է американская, մանավանդ լսած էի տիկնոջ մասին, կարծում էի մեջտեղը մի թյուրիմացություն կա և չէի ուզում հրապարակավ էդքան անախորժ մի նկատողություն անեմ։ Խնդրեցի երաժշտագետ պ. Ռ. Մելիքյանին, որ անձամբ ճանաչում է տիկնոջը, իմանա, թե էս ինչպես է պատահել։ Ռ. Մելիքյանը իմացավ ու հայտնեց, որ տիկին Высгавкина-ն մեղք չունի դրա մեջ, հրատարակիչներն են էդպես արել։ Երևի մտածել են, որ американская գրելով կդարձնեն заграничный товар… Ահա եղածը, ինչ որ ինձ հայտնի է։ Ես սպասում էի, որ հարգելի տիկինը ինքը կխոսեր էդ մասին, բայց չգիտեմ ինչու՞ նա չխոսեց մինչև այժմ։ Շատ կխնդրեի, որ գոնե այժմ խոսեր։
ԼԵԶՎԱԿԱՆ ՓՈԽԱՌՈԻԹՑՈԻՆՆԵՐԸ
Նռր-Նախիջևանի «Լռւյս» շաբաթաթերթի № 10-ում պ. Ա. Մեղրյանը մի հոդված է տպել՝ «Մեր մանկական գրականությունը և հայոց լեզուն», որի մեջ ցավով գանգատվում է, թե «… ինչ որ