Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՌԱՎՈՏ
Նվեր մեր նոր երիտասարդությանը

Սրտամաշ տաղտուկ ծանըր գիշերի…
Ահռելի սարսափ գիշատիչների…
Թառանչում էի և լալահառաչ
Միմիայն արևի լույս էի խնդրում,
5 Երբ որ շողացին մի քանի ճաճանչ
Մութ հորիզոնի մռայլ ամպերում։

Առավոտն ահա՝ բացագանչեցի,
Եվ թնդաց հոգիս. թեթև շնչեցի…
Ցանկալի կյանքի նշան ակներև.—
10 Պատառվեց ահա թանձր խավարը,
Օրը բացվում է և գլխիս վերև
Շառագունել է երկնակամարը…

112