Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԻՇԻ՜Ր…
Յուր չար բախտի ճանկում բռնված՝
Նա քեզանից հեռու մնաց.—
Սիրեցի քեզ հեռվից
Զրկված քո բույրից,
5
Եվ տանջվեց թաքուն
Գիշերը անքուն։
Նորա սերը մնաց անհաս,
Բայց անունը չըմոռանաս.—
Պահի՛ր քո մտքում,
10
Հիշի՛ր աղոթքում.
Եվ քո սրտում նա
Թող անմահանա։
|
|
114