Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՕՐ. Բ.-ԻՆ

Դու արտասվում ես, և քո ծանրավիշտ
Սրտից լճացած արցունքի տակից
Փայլում է միտքը բոցոտ աչքերիդ—
Խելոք տրտմություն և քնքուշ թախիծ.

5 Եվ այդ առավել վեհ ու սիրուն է,
Թեև ամպամած գիշերվան գրկում
Փայլակն էլ շողում և ցոլանում է
Խաղաղ ջրերի խորին հատակում։

116