Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈ

Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
Յուր հսկայական վըրանի ներքո
Գրկած շարքերը բարձր լեռների,
Պատմում է երկրին մեծությունն աստծո։

5 Եվ բարիքներով լցված-լիացած
Երկիրն ունկնդիր երկնքի ճառին,
Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած
Փառաբանում է մեծազոր տերին։

Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր,
10 Ամեն մի տերև, ամեն շընչավոր…

125