Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՅՆ ՕՐԻՑ

Այն օրից, ինչ որ նրան թաղեցին,
Այլևս խընդալ ես չեմ կարենում.
Բերկրանք, խնդություն իմ մեջ պաղեցին,
Ծիծաղս էլ երբեք սրտանց չի լինում,
5 Այն օրից, ինչ որ նըրան թաղեցին։

Միտքս թռչում է միշտ այն կողմերը,
Ուր որ նա իջավ դալուկը դեմքին,
Դեպի հանգստյան այն սև բլուրը,
Դեպի հանդերձյալ աշխարհն անմեկին,
10 Միտքս թռչում է միշտ այն կողմերը։

173