Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա՝ կուրացած իր ցած կրքից՝
55 Հայհոյում էր անամոթ,
Եվ դորա տեղ միշտ իր ազգից
Պահանջում էր բաժանորդ։

Գրողները նորա թերթից
Հիշոցներով հալածված,
Չուներ մի տեղ մի թղթակից,
60 Որ չըլիներ վշտացած։

— Հայրի՛կ, հայրի՛կ, ինչ լավ եղավ՝
Այդ աստղերը վայր ընկան,
Հայրի՛կ, հայրի՛կ, այդպես մարդիկ
Մեր աշխարհքումն էլ չըկա՞ն։

65 — Ո՜հ, իմ դստրիկ, մի մասն են լոկ
Այդ աստղերը, որ ընկան,
Մեր երկնքում, գիտե՞ս արդյոք,
Որքան այդպես աստղեր կան։

12-23