Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1901



ԴԱՐԱՄԻՋԻ ԺԱՄԻՆ
XIX–XX

Ինչպես երկու ահեղ սարեր՝
Պատում են մեզ երկու դարեր—
Մեկի ետև՝ հեքիաթ հին-հին,
Մյուսի ետև՝ լուռ ու մըթին,
5 Եվ մենք նրանց նեղ արանքում
Լաց ենք լինում, սիրում, խընդում…
Ավա՜ղ, կանցնեն սեր, խինդ ու լաց,
Եվ խղճալի աճյուն կտրած,
Մեզ կըփակեն երկու դարեր,
10 Ինչպես երկու ահեղ սարեր։

190