Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

5 Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ
10 Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

200