Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



* * *

Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
Երկար դարերով, ահեղ հարվածով,
Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,

5 Վկա է սակայն բովանդակ երկիր,
Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,
Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր—
Կենդանի է դեռ հայության ոգին։

Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ
10 Առաջ են խաղում լուսավոր տենչով,
Եվ թնդում են դեռ հայի երգն ու տաղ
Հարազատ լեզվով, հայրենի շընչով։

Եվ իր փըլատակ տըների տակից
Ելնում է ահա հզոր ժողովուրդ,
15 Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ,
Խորունկ հայացքում մեծ կյանքի խորհուրդ։

Ո՜վ դուք սրբազան Մասիս, Արագած,
Էդ ձեր երկնամուխ գոհար թագերով,
Եվ որ նրանցից վերև խոյացած
20 Փայլատակում եք լույս-պըսակներով—

Սահակ ու Մեսրոպ, և շատ պանծալիք,
Որ լըցրիք Հայոց աշխարհքն ու սրտեր

264