Բազմած են շուրջըս նըրանք ամեն օր— Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի, Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի։ 5 Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր, Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր։